National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.03.2024
Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
1 / 9

Որեւէ երկրի հետ հարաբերությունների զարգացումը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ ազատության հաշվին. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ մարտի 13-ին կայացած հանդիպմանը:

Ապագա դիվանագետները պատգամավորի հետ խոսել են  ՀՀ անվտանգային խնդիրների լուծման ճանապարհների, տարածաշրջանում տիրող իրավիճակի, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացման, Հայաստանի՝ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ կառույցներին անդամակցելու հարցերի մասին:

Արթուր Հովհաննիսյանը կարեւորել է հարեւան երկրների հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ հայ-ռուսական հարաբերություններին: «ՀԱՊԿ-ը փաստաթղթերով միշտ եղել է մեր անվտանգային երաշխիքը, սակայն մենք արձանագրում ենք, որ կառույցը չի կատարել պայմանագրով ամրագրված իր պարտականությունները եւ մինչ օրս դեռ չի արձագանքել  Հայաստանի սուվերեն տարածքի ճանաչման հարցին: Մենք չենք ստորագրելու որեւէ փաստաթուղթ, քանի դեռ ՀՀ սուվերեն տարածքը չի ճանաչվել ՀԱՊԿ անվտանգային կառույցի կողմից»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դա իրենց քաղաքական դիրքորոշումն է, եւ որը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից:

Արեւմուտքի հետ հարաբերությունների զարգացումը, ըստ բանախոսի, հնարավորություն կստեղծի Հայաստանին դուրս գալու տնտեսական նոր շուկա:

Խմբակցության քարտուղարն անդրադարձել է նաեւ խաղաղության պայմանագրի դրական կողմերին՝ նշելով, որ դա տարածաշրջանում կբերի որոշակի կայունացման:

«Մենք իրականացնում են քաղաքականություն, որը ՀՀ անկախության, զարգացման, քաղաքացիների երջանկության, մեր պետության հանրահռչակման եւ հավիտենության մասին է»,- հանդիպման ավարտին ասել է Արթուր Հովհաննիսյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am